Ռուս սակրավորներն ականազերծում են Ղարաբաղի Փիրջամալ գյուղի ծայրամասի տարածքները
30.04.2021
Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման վաշտի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի մաքրումը ականների վտանգից և պայթյունավտանգ առարկաներից: Այս մասին ապրիլի 30-ին հայտնել Է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ներկայումս ռուս զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում գտնվող Պիրջամալ Ավանի ծայրամասում պայթյունավտանգ իրերի որոնման ակտիվ աշխատանքներ են իրականացնում: Այստեղ՝ գյուղատնտեսական հողատատարածքներում, մարտական գործողությունների ժամանակ եղել են մարտական դիրքեր։
Մինչ օրս տեղի բնակիչները չէին կարողանում վերսկսել գյուղատնտեսական աշխատանքները։ Նախկին ռազմական դիրքերի տարածքում աշխատանքների իրականացման ընթացքում տեղանքը լիովին մաքրվել է ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ստորաբաժանման սակրավորների կողմից:
Ընդամենը 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողների կողմից մաքրվել է 2051 հեկտար տարածք, 625 կիլոմետր ճանապարհ, 1721 շենք, այդ թվում՝ 30 սոցիալապես կարեւոր օբյեկտներ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 25600 պայթուցիկ առարկա:
Սակրավորների հայտնաբերած պայթուցիկ իրերը դուրս են բերվում և ոչնչացվում Բալիջա հատուկ սարքավորված զորավարժարանում։ Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով պայթուցիկ աշխատանքների ժամանակ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։
Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: