ԱԱԾ-ն խուզարկում է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի բնակարանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է փաստաբան Միհրան Պողոսյանը: «Շտապ լրատվամիջոցներին Իշխանության տվայտանքներն ու գործիքակազմը Հենց այս պահին, թուրքին ևս 100 մետր տարածք տալու համար իշխանությունն ի դեմս ԱԱԾ-ի խուզարկություն է իրականացնում բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի բնակարանում` հույս ունենալով, որ այդ կլռեցնի այս դավադրության դեմ բարձրաձայնողներին։ Չի ստացվելու, չեն լռելու…»: