Հուլիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36162 դեպք, որոնցից 25244-ն` առողջացած, 688-ը` մահվան ելքով: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10013 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 151879 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 469 նոր դեպք և 478 առողջացած։