Իշխանասարի հատվածում թշնամին պետսահմանն անցել է, ևս 3 կմ առաջ եկել. Գորիսի փոխքաղաքապետ
Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։ Այս պահին բանակցում են։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:
"Սև լճի տարածքից կիլոմետրերով առաջ են եկել և կանգնել։ Եթե GPS-ով Սև լճի 30տոկոսն էր թշնամունը, սրանք էնքան են իրենց արտոնեալ համարում, որ որոշել են հասնել մինչև բնակավայր ու Շուռնուխի օրինակով առաջ գալ։
Ժողովուրդ չգիտեմ` էլի ով ինչ կհերքի, բայց լսեք Սյունեցիների ահազանգը, բոլորիս վերջը գալու է, եթե շարունակենք այս վտանգավոր անտարբերությունը", - գրել է փոխքաղաքապետը։
VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ լրատվամիջոցների՝ Սյունիքում լարված վիճակ է, Իշխանասարի ուղղությամբ մարտեր են ընթանում: Mediaport-ի հաղորդմամբ, 3-րդ բանակային կորպուսում տագնապ է հայտարարվել, իսկ Գորիսի, Կապանի ու Մեղրիի արական սեռի բնակիչներին հրահանգվել է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում կամավորագրվելու համար: Hraparak-ն էլ տեղեկացնում է, որ Լուսակերտից զորք են տանում Սյունիք։ Մարտական պատրաստվածության թիվ մեկ հրաման են տվել։
VERELQ-ը փորձեց կապ հաստատել ՀՀ Պաշտպանության նախարարության հետ ճշտելու այս տեղեկատվությունը, բայց ապարդյուն: