Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալվել է մեկ անձ, հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ադրբեջանցի է հայտնվել, եւ ԱԱԾ աշխատակիցները նրան տարել են: ԱԱԾ-ից, մասնավորապես, հայտնում են. «Ապօրինի կերպով հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը: Այդ մասին ստացվել են օպերատիվ տվյալներ, որոնողական աշխատանքների արդյունքում այդ անձը հայտնաբերվել է, հարուցվել է քրեական գործ, ունի կասկածյալի կարգավիճակ, ձերբակալված է»: ԱԱԾ լրատվության կենտրոնից այլ մանրամասներ չհաղորդեցին՝ նախաքննական գաղտնիքի հիմքով պայմանավորված: