23.11.2024
Մեկ օրում Հայաստանում հաստատվել է հիվանդության 354 նոր դեպք. 21 մարդ մահացել է
prev Նախորդ նորություն

Այս պահին խնդիրը մասամբ լուծված է. Երևանի քաղաքապետարան

Դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդրի պատճառով, այսօր «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ տեղեկացնելով, որ այս պահին խնդիրը մասամբ լուծված է։

«Երեւանի քաղաքապետարանը մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը եւ վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար»,- ասված է հայտարարության մեջ։


VERELQ-ը հիշեցնում է, որ վարորդների գործադուլի պատճառով այսօր գիծ դուրս չեն եկել շուրջ 250 ավտոբուս ու երթուղային: Վարորդները հայտարարել են, որ վառելիքի մատակարար ընկերությունը չի մատակարարում պատշաճ: