24.11.2024
Արա Այվազյանն արագ լքեց կառավարության նիստը
prev Նախորդ նորություն

Փաշինյանի որոշմամբ ԱԱՀ համակարգը բարեփոխելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել` բարեփոխելու ավելացված արժեքի հարկի համակարգը:


Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`


1. Ավելացված արժեքի հարկի համակարգի բարեփոխումների նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:


2. Ընդունել ի գիտություն, որ աշխատանքային խմբի քննարկումներին աշխատանքային խմբի ղեկավարի հրավերով կարող են մասնակցել նաև պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև այլ անձինք: