«Հայաստանը պետք է անվերապահորեն ազատի Ադրբեջանի օկուպացված տարածքները», -ասել է Թուրքիայի նախագահի խորհրդական Յալչըն Թոփչուն: Թոփչուի խոսքով, միջազգային հանրությունը պետք է աջակցի Ադրբեջանին, քանի որ հենց Ադրբեջանի տարածքն է գտնվում օկուպացիայի տակ: «Թուրքիան, ինչպես և նախկինում, աջակցելու է Ադրբեջանին բոլոր ոլորտներում, ներառյալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում», - ասել է Թոփչուն: