26.11.2024
Ադրբեջանն այս պահին չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը. Նաիրա Զոհրաբյան
prev Նախորդ նորություն

«Մենք» սկսեցինք հայոց պատմության վերջին էջի թերթելու գործընթացը. Պողոսյան

Մենք մեր ազգային հաղթանակների ձեռքը կրակն ենք ընկել: Ամեն ինչ անում ենք, որ դրանք չպահպանենք, կորցնենք: Այս մասին գրում է ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը:

«88-ի ազգային զարթոնքը մարեցինք, Արցախը հանձնեցինք, անկախության հանձման սկիզբը դրեցինք... Ոնց հասկանում եմ` մենք ահավոր չենք սիրում մեր գալիք սերունդներին, սեփական թոռներին ու կոռներին: Եվ խնդիրը ոչ թե անհատական դաշտում է, այլ միասնական, ազգային, կոլեկտիվ: «Մենք» արժեք չստեղծեցինք, եղած «Մենք»-ն էլ չենք սիրում:

Հ.Գ. միայն մեկ հարց տվեք ինքներդ ձեզ. բացի իշխող կուսակցության այն խմբի, որը նորից պաշտոններ կստանա, էլ ո՞վ ուրախացավ ընտրությունների արդյունքներով: Թշնամին աջից ու ձախից. չգիտեմ ով, ի՞նչ է մտածել, ցանկացել, երազել, ծրագրավորել նախընտրականի ժամանակ, բայց արդյունքը մեր այսօրվա «մենքի» ուրախացրեց մի հազար հայի և 10 միլիոն ազերի ու 80 միլիոն թուրքի:


Հ.Գ. Մի´ մեղադրեք ուրիշներին, փորձեք գտնել ձեր նպաստի և դերակատարման սխալը, իհարկե, եթե արդյունքը, որ ունենք, հենց ձեր ցանկությունը չէր:

Հ.Գ. Մոնթեի խոսքը հայոց պատմության վերջին էջի ասին` «Մենք» սկսեցինք թերթելու գործընթացը: Աստված տա ամբողջական չթերթենք»,- գրել է նա Facebook-ի իր էջում: