26.11.2024
«Մենք» սկսեցինք հայոց պատմության վերջին էջի թերթելու գործընթացը. Պողոսյան
prev Նախորդ նորություն

Կրեմլում մեկնաբանել են Հայաստանում արտահերթ ընտրությունների արդյունքները

Կրեմլը տեսնում է, որ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել և շնորհավորում է հայ ժողովրդին ընտրության կապակցությամբ: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսմալ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Մենք շատ ուշադիր հետևում ենք Երևանից ստացված տեղեկատվությանը: Մենք ողջունում ենք Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացվող տեղեկությունները, որ այս ընտրությունները կայացած են: Եվ, իհարկե, տեսնում ենք, որ Փաշինյանի կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ: Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին իր ընտրության կապակցությամբ», - պատասխանել է Պեսկովը հարցին, թե ինչպես է գնահատում Մոսկվան Հայաստանում ընտրությունների արդյունքները:


Հայաստանը, ինչպես նշել է ՌԴ նախագահի խոսնակը, Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցն է և նրա գործընկերը:

«Իհարկե, մենք կցանկանայինք, որ հայ ժողովրդի այս ընտրությունն օգներ հաղթահարել այն դժվարությունները, որոնք այժմ առկա են երկրում և դուրս գալ կայուն զարգացման հետագիծ, այդ թվում` եռակողմ համաձայնագրերի իրականացման միջոցով, որոնք ձեռք են բերվել և ստորագրվել են ուղղակիորեն Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ», - հավելել է Պեսկովը: