Տիգրան Խաչատրյանը նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է նախարարի խոսնակ Աննա Օհանյանը: Նա տեղեկացրել է, որ նախարարը շարունակում է կատարել իր պարտականությունները մինչև համապատասխան որոշման ընդունումը: VERELQ-ը տեղեկացնում է, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Էկոնոմիկայի նախարար է նշանակվելու «Մենյու էյէմ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը: Վերջինս երեկ, ի թիվս այլ գործարարների, հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ: