23.11.2024
Հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից. ՀԷՑ-ի պարզաբանումը
prev Նախորդ նորություն

Հաշվարկն ավարտվում է. ՔՊ-ն առաջատարն է, «Հայաստան» դաշինքը չի ընդունում արդյունքները

Հայաստանի ԿԸՀ-ն հրապարակել է 1996 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքները (տեղմասերի թիվը 2008 է): Նախնական տվյալներով՝ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 54,03%
«Հայաստան» Դաշինք-20,97%
«Պատիվ ունեմ» դաշինք - 5,21%
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 3,96%
«Հանրապետություն» կուսակցություն - 3%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 1,22%
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն - 1,54%


Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» նախընտրական դաշինքը կասկածելի է համարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հրապարակվող արդյունքները։


Դաշինքի հայտարարության մեջ նշվում է, որ ամենալուրջ խնդիրը ընտրությունների օրը տարբեր ընտրատեղամասերից ստացվող հարյուրավոր ահազանգերն են, ինչը «վկայում է ընտրությունների արդյունքների համակարգված եւ նախապես ծրագրված կեղծման մասին»:


«Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ «Հայաստան» դաշինքը մտադիր է խորը եւ հիմնավորված ուսումնասիրել «ենթադրյալ խախտումները», ինչը մենք կանենք անմիջապես։ Քանի դեռ բոլոր խնդրահարույց հարցերը սպառիչ պարզաբանումներ չեն ստացել, կասկածները չեն փարատվել, «Հայաստան» դաշինքը չի ընդունի ընտրությունների արդյունքները», - ասված է հայտարարության մեջ:


Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 20-ին։ ԿԸՀ-ի տվյալներով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 49,4 տոկոսը (կամ 1281174 քաղաքացի):