3.09.2025
ԿԸՀ տվյալներով քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 49,4 տոկոսը
prev Նախորդ նորություն

Ահազանգ. Հայաստանի բոլոր մարզերում հոսանքազրկումներ են

Սոցիալական ցանցերի օգտատերերը ահազանգում են Հայաստանի տարբեր համայնքներում համատարած հոսանքազրկումների մասին:


Մասնավորապես, հոսանքազրկված են Ապարանը, Գյումրին, Վանաձորը, Դիլիջանը, Տավուշի գյուղերը և այլ համայնքներ:  


Նշենք, որ համատարած հոսանքազրկումները համընկան ձայների հաշվարկի հետ: Ընդդիմադիր կուսակցություններն ահազանգում են, որ այս ամենը միտումնավոր է:


ՀԵՑ-ից VERELQ-ին հայտնեցին, որ էլեկտրաէներգիայի խափանումները Վրաստանից անջատումներով են պայմանավորված, քանի որ ՀԱԷԿ-ը վերանորոգման է կանգնած և մենք ներկայումս էլեկտրաէներգիա ենք ստանում հարևան պետությունից:  


 

Հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից. ՀԷՑ-ի պարզաբանումը
Հաջորդ նորություն next
 Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը
02.09.2025
Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը