Տարածված մի կեղծիք կա, իբր Արցախի նախկին նախագահները ԼՂՀ բյուջեից մեծ կենսաթոշակ են ստանում։ Այնքան մեծ, որ ուսուցիչների աշխատավարձը չի բավականացնում։ Սա, կրկնեմ, կեղծիք է: Այս մասին ասված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի հայտարարության մեջ: "Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագահի պաշտոնը թողնելուց հետո երբևէ ոչ մի դրամ Արցախի բյուջեից չի ստացել։ Այս փաստը ստուգելու համար առանձնապես չարչարվելու կարիք չկա․ ընդամենը մեկ հարցում է պետք անել ԱՀ կառավարություն",- գրել է նա՝ մեղադրելով «Ազատության» նախկին լրագրողներից մեկին, թե վերջինս այդ եղանակին լավ ծանոթ է, սակայն սա հերթական առիթ է երկրորդ նախագահի հասցեին սուտ տարածելու համար: