20.04.2025
Նորայր Նորիկյանը հանդիպել է Փաշինյանի հետ
prev Նախորդ նորություն

Կոպիրկինը և Հարությունյանը ծաղիկներ են խոնարհել Հաղթանակի զբոսայգում անմար կրակի մոտ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը եւ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը երեքշաբթի ծաղիկներ են դրել Հաղթանակի զբոսայգում անմար կրակի մոտ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


ՌԴ դեսպանի խոսքով՝ «դա հիշողություն է նրանց մասին, ովքեր իրենց կյանքը տվել են, որպեսզի մենք կարողանանք ապրել խաղաղության մեջ եւ արժանապատվորեն։ Սա խորհրդային ժողովրդի, Խորհրդային Միության մեջ մտնող բոլոր ժողովուրդների մեծագույն սխրանքի հիշողությունն է։ Հիշողություն անսահման խիզախության, հերոսության, չարի դեմ պայքարում միասնականության մասին»։


Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը հավելել է, որ պատերազմի մասին հիշողությունն օգնում է ներկա սերնդին ուժ հավաքել դժվարությունների լուծման եւ խոչընդոտների հաղթահարման համար:


Միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը:

ՀՀ և Վրաստանի ՄԻՊ-երի պետսահմանի անցակետերի համատեղ դիտարկման փորձն օրինակելի է Եվրոպայում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար