Ադրբեջանական բանակը փորձարկել է տեղական Buta Armor ընկերության արտադրած զրահաբաճկոնը և սաղավարտը: Այս մասին հայտնել է ընկերության տնօրեն Ռամին Ահմեդովը: Փորձարկումների ժամանակ զրահաբաճկոնի վրա կրակել են 7.62/39 մմ տրամաչափի դիպուկահար հրացանից և 9/19 մմ տրամաչափի ատրճանակից: «Փորձարկումների ժամանակ զրահաբաճկոնի բալիստիկ պանելները և պլաստինները չեն վնասվել: Սաղավարտը, որի վրա կրակել են 9/19 մմ տրամաչափի ատրճանակից, նույնպես հաջողությամբ է անցել փորձարկումը», - նշել է Ռամին Ահմեդովը: