20.04.2025
Ովքեր ընտրեցին ողբի ու որբի հայրենիքը թող պատրաստ լինեն դրա հետևանքներին. Փարամազյան
prev Նախորդ նորություն

Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:


«Ձեր նպատակասլացությունն ու հայ ժողովրդի շահերին նվիրված ծառայելը երկրի համար կարևոր հասարակական-քաղաքական արշավում դարձել են հաջողության հասնելու բանալին»,- ԲԵԼՏԱ-ի հաղորդմամբ  ասել է Բելառուսի նախագահը:


Լուկաշենկոն նաև վստահություն է հայտնել, որ Մինսկի և Երևանի միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում առաջիկայում էլ կզարգանա հանուն երկու երկրների ժողովուրդների բարեկամության ու բարգավաճման:

Փաշինյանն Արարատի փոխմարզպետներ է նշանակել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար