25.11.2024
ՀՀ և Վրաստանի ՄԻՊ-երի պետսահմանի անցակետերի համատեղ դիտարկման փորձն օրինակելի է Եվրոպայում
prev Նախորդ նորություն

Ակնկալում ենք՝ ՀՀ նոր ղեկավարությունը կշարունակի համագործակցությունը ՌԴ-ի հետ. Մատվիենկո

Ակնկալում ենք, որ Հայաստանի նոր ղեկավարությունը կշարունակի համագործակցությունը Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։


«Ռուսաստանը կշարունակի փոխգործակցությունը Հայաստանի ընտրված խորհրդարանի հետ։ Ես հույս ունեմ, որ եւ Հայաստանը, եւ Հայաստանի նոր ղեկավարությունը նույնպես շահագրգռված կլինեն շարունակել ՌԴ տնտեսական, քաղաքական, արտաքին քաղաքական համագործակցությունը, այդ թվում միջխորհրդարանական փոխգործակցությունը», - ասել է Մատվիենկոն:


«Ինչ վերաբերում է անցած ընտրությունների արդյունքներին, ապա առայժմ դրանց մասին կարելի է խոսել որպես նախնական։ Դուք գիտեք, որ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռեւս չեն հրապարակվել, սակայն առաջին տեղեկություններ հայտնի են, որ հաղթել են այն քաղաքական ուժերը, որոնց հետ ՌԴ-ն արդեն աշխատել է վերջին տարիներին, որոնց հետ կազմակերպվել են աշխատանքային շփում, գործառնական համագործակցությունը, այդ թվում՝ լեռնային ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ», - ասել է նա:


«Հիմա շատ կարևոր է, որ այն քաղաքական ուժերը, որոնք չհաղթեցին, որ ամեն ինչ լուծվի խաղաղ ճանապարհով՝ երկխոսության և փոխգործակցության, որպեսզի որքան հնարավոր է շուտ կառավարություն ձևավորվի։ Դա կարեւոր է ցանկացած պետության համար։ Եվ այսօր խորհրդարանական փոխգործակցության մասին խոսելը դեռ վաղ է, երբ վերջնականապես ձևավորվի խորհրդարանը, ,ենք շահագրգռված ենք, որպեսզի հնարավորինս շուտ ակտիվացնենք խորհրդարանական փոխգործակցությունը», - ասել է նա ։


Նա նաեւ ընդգծել է, որ քվեարկության ընթացքում «խախտումներ չեն արձանագրվել, որոնք կարող են կասկածի տակ դնել քվեարկության արդյունքները»: