Տավուշի մարզի սահմանապահ 4 գյուղում 4 ռմբապաստարան է կառուցվել: Այս մասին տեղեկացնում է մարզպետարանը։ «Հետևելով ավելի դիմակայուն ու անվտանգ համայնք, պաշտպանված բնակիչ ունենալու տեսլականին, ապաստարանների կառուցումը կշարունակվի: Տավուշի մարզպետարանի և «Պահապան» հիմնադրամի համագործակցության արդյունքում ստեղծվում են անվտանգ վայրեր և թաքստոցներ, որոնք ամուր ու լիարժեք պաշտպանություն կարող են դառնալ հակառակորդի հնարավոր օդային և հրետանու հարվածներից»։