24.11.2024
Արարատի ոստիկաններն ընտրակաշառք տալու դեպք են բացահայտել. մեկ անձ ձերբակալվել է
prev Նախորդ նորություն

Դատախազությունը իրավախախտումների վերաբերյալ ստացել է 64 հաղորդում և ահազանգ

Ժամը 8։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում ընտրությունների գործընթացին առնչվող առերևույթ հանցավոր դրսևորումների վերաբերյալ Դատախազությունը ստացել է 64 հաղորդում և ահազանգ։


ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ,արդարադատության երրորդ դասի խորհրդական Էդգար Արսենյանի խոսքով, 64 ահազանգերից 11-ը ստացվել է լրատվամիջոցների կողմից, 28-ը՝ ֆիզիկական անձանց կողմից և  դատախազության «թեժ գծով», 2-ը սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից արված գրառումներն են, իսկ 23-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն են:  


Ստացված հաղորդումներից 16-ը վերաբերում են քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերին, 6-ը՝ ընտրողներին կաշառք տալու և ստանալու դեպքեր են: