23.11.2024
Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների շուրջ 38.2 տոկոսը. ԿԸՀ
prev Նախորդ նորություն

Գյուլբենկյան փողոցում կրակոցներ արձակած անձը բերման է ենթարկվել ոստիկանություն

Հունիսի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժին կրակոցների վերաբերյալ ահազանգեր են ստացվել։ Դեպքի վայր՝ Գյուլբենկյան փողոց մեկնած օպերատիվ խումբն ու ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողները պարզել են, որ նշված փողոցի շենքերից մեկի բնակիչը, նախնական տվյալներով՝ ոչ սթափ վիճակում, իր բնակարանից հրացանից կրակոցներ է արձակել օդ։


Ոստիկանության ծառայողները նրան վնասազերծել ու բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հրացանը վերցվել է։


Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Կատարվում է քննություն։