23.11.2024
Պարտված իշխանությունը «սկսել է ձեռքը գցել փրփուրներին». Դավիթ Հարությունյան
prev Նախորդ նորություն

Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների շուրջ 38.2 տոկոսը. ԿԸՀ

Ժամը 17:00-ի դրությամբ Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների շուրջ 38.2 տոկոսը (989972 մարդ), 2018-ի ընտրություններին նույն ժամին քվեարկել էր 39.5 տոկոսը:


Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ փոխնախագահ Սլիվա Մարկոսյանը։


Ամենաակտիվ մասնակցությունը Սյունիքի մարզում է, ամենապասիվը՝ Շիրակում։ Ստորև ներկայացված է ընտրության մասնակիցների թիվը՝ ըստ մարզերի։


Երևանում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 859 000 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 344 868 կամ 40,15 %:


Արագածոտնում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 117 472 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 44 511 կամ 37,89 %:


Արարատի մարզում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 223 360 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 83 766 կամ 37,5 %:


Արմավիրում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 235 840 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 75 035 կամ 31,82 %:


Գեղարքունիքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 189 527 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 70 836 կամ 37,38 %:


Լոռու մարզում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 233 552 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 87 310 կամ 37,38 %:


Կոտայքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 242 022 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 93 828 կամ 38,77 %:


Շիրակում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 226 763 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 73 171 կամ 32,27 %:


Սյունիքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 109 726 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 51 383 կամ 46,83 %:


Վայոց Ձորում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 46 620 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 19 888 կամ 42,66 %:


Տավուշում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 109 690 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 45 376 կամ 41,37 %: