8.04.2025
Հայաստանում կատարվել է 64293 պատվաստում. ԱՆ
prev Նախորդ նորություն

Հարավկովկասյան երկաթուղին հիշեցնում է անվտանգության նորմերի պահպանման մասին

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քաղաքացիներին կրկին հիշեցնում է երկաթուղում անվտանգության կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին:


«Սա խաղերի, ծաղրերի կամ կատակների վայր չէ, դրանք իրական վտանգ են ներկայացնում ուղևորների կյանքի և առողջության, գնացքների անվտանգության համար:


Ցավոք, ոչ բոլորն են դա հասկանում: Օրինակ, երեկ դեռահասները կոտրեցին Ալմաստ-Շորժա գնացքի ապակիները: Այդ պահին գնացքը՝ ուղևորներով լի, մեկնում էր Երևանից: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:


Նույն պատանիները ձողեր են խփել գծերի վրա, ինչը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել՝ ընդհուպ գնացքների վթարներ և ուղևորների առողջության վնասներ:


Երկաթուղու աշխատողների զգոնության շնորհիվ այս անգամ հնարավոր եղավ խուսափել վտանգավոր հետևանքներից: Այնուամենայնիվ, կատակի և խուլիգանության՝ նույնիսկ հանցագործության, միջև սահմանն այս պարագայում շատ նուրբ է և այն հեշտ է հատել:


Հարավկովկասյան երկաթուղին կշարունակի աշխատել իշխանությունների և երկաթուղու հարևանությամբ գտնվող դպրոցների հետ, բացատրել նման «կատակների» վտանգը: Այնուամենայնիվ, մենք հորդորում ենք ծնողներին հետևել իրենց երեխաներին, ովքեր հաճախ խաղում են երկաթուղու մոտակայքում, քանի որ դպրոցի և երկաթուղու աշխատողները միշտ չէ, որ կկարողանան վերահսկել կամ ազդել նրանց վարքի վրա»:

«Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները. դիմելու է ՍԴ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը