26.11.2024
Հարավկովկասյան երկաթուղին հիշեցնում է անվտանգության նորմերի պահպանման մասին
prev Նախորդ նորություն

«Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները. դիմելու է ՍԴ

«Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները և դիմելու է Սահմանադրական դատարան: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:


«Ընտրության արդյունքներն անսպասելի էր: Մենք կասկածում ենք ընտրության արդյունքների վրա և դիմելու ենք ՍԴ՝ վարչական ռեսուրսի կիրառման՝ շրջիկ խմբերի, զինվորականների օգտագործման դեպքերի առթիվ:


Եթե վարչական ռեսուրսը չլիներ, ինքն ակնհայտորեն չէր կարողանալու ձևավորել մեծամասնություն: Մեր շտաբների ղեկավարներին, որոնք տարբեր խախտումներ են արձանագրել ընտրատեղամասերում, հրավիրել ենք շտաբ, որպեսզի լիակատար տիրապետենք ողջ ինֆորմացիային»,-ասաց Վահե Հակոբյանը:


Նրա պնդմամբ՝ ընտրություններին մաքսիմալ վարչական ռեսուրս է կիրառվել, հատկապես՝ զինվորականներ են օգտագործվել՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի.


«Ինչ կարողացել են, արել են՝ սպառնալիքներով, վախեցնելով, խոստումներ տալով, պաշտոններ բաժանելով: Սյունիքում զինվորականներ են բերել, որպեսզի քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, Շուռնուխում Նիկոլի օգտին քվեարկել է 9 հոգի, զորք են բերել՝ նրա համար քվեարկելու, բայց էլի այսպիսի արդյունք չէինք սպասում»,-ասաց Վահե Հակոբյանը: