26.11.2024
Աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի շրջանում. ԱԻՊԾ
prev Նախորդ նորություն

«Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորել է ընտրություններում հաղթող թիմին

«Հանրապետություն» կուսակցության Քաղաքական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․


««Հանրապետություն» կուսակցությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում նրանց, ովքեր վստահել և իրենց քվեն տվել են Հանրապետությանը: Մենք գնահատում ենք ձեր վստահությունը և պարտավորվածություն զգում ձեր առաջ։


Հանրապետությունը շնորհավորում է հաղթող թիմին և հաջողություններ մաղթում նրան` Հայաստանի Հանրապետության համար այս վճռորոշ և դժվարին ժամանակներում։


Ցանկանում ենք, որ խորհրդարան անցած բոլոր ուժերը աշխատեն ի շահ մեր երկրի և պետականության ու հարգում ենք նրանց քվեարկողների ցանկությունը:


Մենք մեր երկրի քաղաքացիների մեջ տարբերություն չենք դնում։


Հանրապետություն կուսակցությունը խոստանում է իր ընտրողին, որ այսուհետ նույնպես, նույն եռանդով շարունակելու է տարածել իր մոտեցումները` փորձելով բալանսավորել ՀՀ արտաքին քաղաքականությունը, առաջարկելով տնտեսության ուժեղացման լուծումներ և ներդրումային ծրագրեր։


Մենք խաղաղություն և բարեկեցություն ենք մաղթում մեր ժողովրդին ու բեղմնավոր աշխատանք ցանկանում ութերորդ գումարման ազգային ժողովին»,- ասված է հայտարարության մեջ։


Նշենք, որ երեկ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը ստացել է ընտրողների 3․04 տոկոսի քվեն՝ 38 730 ձայն։