«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը փետրվարի 13-ից սկսում է ուղիղ չվերթներ իրականացնել Կրասնոյարսկից Երեւան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ավիաընկերության մամուլի ծառայությունը։ VERELQ-ը հիշեցնում է, որ փետրվարի 1-ից Ռուսաստանը և Բելառուսը վերսկսել են կանոնավոր չվերթները դեպի Հայաստան։ Վրաստանի կառավարությունը նաեւ որոշում է կայացրել վերականգնել կանոնավոր ավիահաղորդակցությունը բոլոր ուղղություններով փետրվարի 1-ից, այդ թվում՝ Հայաստանի հետ: Ճիշտ է, Վրաստան կկարողանան հասնել այն քաղաքացիները, որոնք երկիր կժամանեն ինքնաթիռով եւ տեղեկանք կներկայացնեն COVID-19-ի, այսինքն ՝ երկու փուլերի դեմ պատվաստման ամբողջական կուրս անցնելու մասին: