24.11.2024
Հայաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 1174 նոր դեպք, 30 մարդ մահացել է
prev Նախորդ նորություն

Շուշան Պետրոսյանին բերման ենթարկելու առնչությամբ ՄԻՊ-ի խումբ է մեկնել Ոստիկանություն

Երգչուհի Շուշան Պետրոսյանին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժին։


Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։


Ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ երգչուհի Շուշան Պետրոսյանին բերման են ենթարկում օրենքի խախտմամբ:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ 56-ամյա կին էր դիմել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ երգչուհի Շուշան Պետրոսյանն իրեն ծեծի է ենթարկել։