24.11.2024
Ադրբեջանի իշխանությունը շարունակում է հայատյացության ու թշնամանքի քարոզը. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Շուշան Պետրոսյանին բերման են ենթարկում օրենքի խախտմամբ. իրավապաշտպան

Երգչուհի Շուշան Պետրոսյանին բերման են ենթարկում օրենքի խախտմամբ: Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:


"Ադրբեջանի ազգային հերոսի ուղիղ հրահանգով հենց հիմա բերման են ենթարկում երգչուհի Շուշան Պետրոսյանին։

Որևէ մեկը նախապես նրան չէր հրավիրել ոստիկանություն կամ որևէ կերպ չէր տեղեկացրել, որ իրեն ուղղված հարցեր կան։

Սա բացարձակ ապօրինություն է",- գրել է նա՝ տեղեկացնելով, որ երգչուհուն բերման են ենթարկում Ոստիկանության կենտրոնական բաժին։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ 56-ամյա կին էր դիմել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ երգչուհի Շուշան Պետրոսյանն իրեն ծեծի է ենթարկել։