27.07.2025
Իշխանությունը փորձում է շարունակել սոցիալական պոպուլիզմը, որը դեռ աշխատում է. քաղաքագետ
03.05.2021
Իշխանությունը փորձում է շարունակել սոցիալական պոպուլիզմը, որը դեռ աշխատում է. քաղաքագետ

Դաժան պարտությունից հետո գործող իշխանությունը (կներեք, որ «իշխանություն» բառն եմ օգտագործում իրենց նրանց մասին խոսելիս) փորձում է շարունակել սոցիալական պոպուլիզմը, որն ընչազուրկ մարդկանց մոտ դեռ աշխատում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հերթով գանք/ - նրանք խոստանում էին տնտեսական հեղափոխություն, - սոցիալական ռևանշ (վերաբաշխել ունեցվածքը հարուստներից աղքատներին), - արժանապատիվ ապագա (ըստ երևույթին դա աղքատության հաղթարում պետք է նշանակեր), - արդարություն, որի տակ, ըստ «ժողովրդի» արձագանքների պետք էր հասկանալ հարուստներին, նախկին իշխանավորներին լցնել բանտերը, իսկ ոմանց ցուցադրական նվաստացնել, - «իշխանությունը վերադարձնել ժողովրդին», ինչի կոնկրետ բովանդակությունը շատ դժվար է հասկանալ և այլն։ Հիմա փորձենք ռացիոնալ կերպ գնահատել, թե տնտեսական զարգացման համար ինչ նախապայմաններ են պետք։ Տնտեսական զարգացման համար պետք են մի շարք առաջնային նախապայմաններ․ - սեփականության անձեռնմխելիություն, որը տնտեսության զարգացման համար ավելի կարևոր է, քան արդար ընտրություններն ու պայմանական դեմոկրատիան (դա իմ տեսակետը չէ, այլ աշխարհի ամենահանրաճանաչ տնտեսագետների կարծիքն է), - քաղաքական համակարգի կայունություն, որը կկարողանա երկար ժամանակ ապահովել պետության կայունությունը և ընտրված քաղաքական կուրսի երկարաժամկետ ապոհովումը, - դատական համակարգի անկախությունը (գոնե տնտեսական գործերում) քաղաքական համակարգից։ Վերը ասվածը չի նշանակում, որ ես դեմ եմ արդար ընտրություններին, կամ ժողովրդավարությանը, սակայն տնտեսության զարգացման և վերը նշված խմբավորման խոստումների համար դրանք առանցքային չեն (ցանկալի են, բայց պարտադիր չեն), ինչի օրինակները կարող ենք տեսնել Չինաստանում, Հարավային Կորեայում (որի տնտեսական զարգացումը սկսվել է ավտորիտար ռեժիմների պայմաններում), Սինգապուրում և այլն, օրինակները շատ են։ Ինչի եմ սա ասում։ Գործող «իշխանությունն» այս երեք տարիների ընթացքում ամեն ինչ ճիշտ հակառակն է արել ու եթե հնարավորություն ունենա, նույն կերպ շարունակելու է։ Այնպես որ աղքատ, բայց հպարտ քաղաքացիների հույսերը, որ այս ռեժիմի պայմաններում կարող է տնտեսական զարգացում լինել, սին են և խաբուսիկ»: