Սոչիի քաղաքապետարանը հեռացրել է պատերազմում Ադրբեջանի հաղթանակը նշելու մասին հրապարակումը
Սոչիի քաղաքապետարանը հեռացրել է նոյեմբերի 9-ին Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակը նշելու մտադրության մասին տեղեկատվությունը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը այդ իրադարձության հայտնվելը բացատրել է հաքերային հարձակմամբ։
«2021 թվականի դեկտեմբերի 29-ին Սոչիի վարչակազմի կայքում տեղադրվել է 27.12.2021 թվականի թիվ 3222 որոշումը «2022 թվականի տոնական օրերի, հիշատակի եւ հոբելյանական օրերի, նշանակալից իրադարձությունների եւ միջոցառումների օրացույցը հաստատելու մասին»:
2022 թվականի հունվարի 5-ի ամանորյա արձակուրդում Սոչի քաղաքի վարչակազմի կայքում Սոչի քաղաքի տեղեկատվության եւ կապի վարչության մասնագետների կողմից 00.17-ին գրանցվել է Կայքի չարտոնված հասանելիություն: Չթույլատրված մուտքը օպերատիվ խափանվել է։
Փետրվարի 1-ին 2022-ին տեղեկատվության և կապի վարչության մասնագետների կողմից ստացվել է եզրակացություն, որ հաքերային հարձակման արդյունքում չարագործները մուտք են գործել նորմատիվ իրավական ակտերի բաժին:
«2022 թվականի տոնական օրերի, հիշատակի և հոբելյանական օրերի, նշանակալից իրադարձությունների և միջոցառումների օրացուցային պլանը հաստատելու մասին» որոշման մեջ չարագործները կատարել են ոչ հավաստի գրառումներ, որոնք դիտավորյալ ուղղված են ազգամիջյան թշնամանքի բորբոքմանը: Արձանագրվել են նաև մի շարք այլ փաստեր պաշտոնական ձևակերպումների փոխարեն։
Սոչիի վարչակազմը պաշտոնապես ներողություն է խնդրում եւ բոլոր միջոցները ձեռնարկում է համացանցում իր տեղեկատվական ռեսուրսները նման միջադեպերից լրացուցիչ պաշտպանելու համար:
Այս պահին Սոչիի վարչակազմի կայքից բոլոր ոչ հավաստի տեղեկությունները հեռացվել են», - ասված է հաղորդագրության մեջ:
Միքայել Բադալյանի Telegram-ի ալիքը տեղեկացնում է, որ վաղը տեղի կունենա Սոչիի վարչակազմի ներկայացուցչի հանդիպումը Սոչիի հայ համայնքի նախագահի հետ: