24.11.2024
Սոչիի քաղաքապետարանը հեռացրել է պատերազմում Ադրբեջանի հաղթանակը նշելու մասին հրապարակումը
prev Նախորդ նորություն

Տնտեսական հետևանքները ծանր են լինելու. ԿԲ նախագահը՝ Ռուսաստան-Արևմուտք կոնֆլիկտի մասին

Հայաստանի տնտեսության համար ամենաանցանկալի սցենարը կլինի, եթե ՈՒկրաինայի շուրջ ճգնաժամը վերածվի ռազմական գործողությունների, իսկ Արևմուտքը Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ կիրառի։


Այդ մասին այսօր՝ փետրվարին 1-ին, վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։


Ուկրաինական ճգնաժամի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակի բարդացման տնտեսական տեևանքների ծանրությունը Գալստյանի խոսքով կախված է պատժամիջոցների կիրառման առանձնահատկություններից։


«Ամեն բան կախված է նրանից, թե ինչպիսի պատժամիջոցներ կկիրառվեն։ Եթե դրանք անհատների դեմ ուղղված լինեն, ապա հետևանքները մեծ չեն լինի, եթե լինեն ոլորտային, ապա կարող են հանգեցնել ՌԴ արժույթի արժեզրկման», - ասաց Գալստյանը հավելելով, որ այդ սցենարն իր հերթին հայկական ապրանքների համար մրցունակցության խնդիրներ է ստեղծելու ռուսաստանյան շուկայում։


Նրա խոսքով, հստակ կանխատեսումներ անելը դժվար է, քանի որ անորոշությունները շատ մեծ են։ Միևնույն ժամանակ նա հույս ունի, որ աշխարհաքաղաքական լարվածությունը չի վերածվի ռազմական գործողությունների։ «Հույս ունենք լարվածությունը կնվազի», - ասաց նա։


Հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ հայաստանի համար Ռուսաստանին միջբանկային գլոբալ SWIFT համակարգիվ հեռացումը, ԿԲ նախագահը պատասխանեց մեկ բառով՝ «ծանր»։