17.09.2025
Մեր երկրի համար օրհասական այս օրերին պարտավոր ենք միասնական ու միաբան լինել. Ծառուկյան
28.05.2021
Մեր երկրի համար օրհասական այս օրերին պարտավոր ենք միասնական ու միաբան լինել. Ծառուկյան

Այսօր, երբ վտանգված է մեր հայրենիքի սահմանների անվտանգությունը, երբ թշնամին ոտնձգություն է կատարում մեր երկրի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վրա՝ առավել քան երբևէ օրախնդիր է դառնում բոլորիս միասնական ջանքերով մեր ժառանգած պետականության պահպանումը: Այս մասին ասված է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձում. "Հայաստանի առաջին հանրապետության հռչակմամբ 1918 թվականին դրվեց մեր անկախ պետականության կերտման հիմնաքարը և մեկդարյա հեռավորությամբ մենք այսօր պարտավոր ենք պայքարել այն սրբորեն պահելու և պահպանելու համար: 20-րդ դարասկզբի Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում վերացվեց մեր հայրենակիցների ֆիզիկական գոյության սպառնալիքը, իսկ այսօր ցավոք մեր հայրենիքի սահմաններին մեր հերոս տղաներն են դեմ առ դեմ կանգնած թշնամու դեմ: Մենք մեր զգոնությունը գեթ մեկ վայրկյան թուլացնելու բարոյական իրավունք չունենք: Գարեգին Նժդեհի օրինակով մենք մեր երկրի համար օրհասական այս օրերին պարտավոր ենք միասնական ու միաբան լինել՝ հայրենիքի պաշտպանության ու ինքնիշխանության շարունակականության գործում: Հապաղումը կարող է ճակատագրական լինել…Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…",- ասված է ուղերձում: