Մեծ Բրիտանիան Հայաստանի գործընկերն է և կմնա գործընկերը. Ջոնսոնը՝ Փաշինյանին
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Ուղերձում ասված է հետևյալը:
«Հարգելի վարչապետ,
Հունվարի 20-ին Մեծ Բրիտանիան եւ Հայաստանի Հանրապետությունը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից եւս մեկ անգամ ընդգծել այդ հարաբերությունների կարեւորությունը Միացյալ Թագավորության համար։
Վերջին 30 տարիների ընթացքում Միացյալ Թագավորությունը եւ Հայաստանի Հանրապետությունը միասին աշխատել են ամուր գործընկերության զարգացման ուղղությամբ: Այս նշանակալի տարեդարձի առթիվ Ցանկանում եմ վերահաստատել Միացյալ Թագավորության աջակցությունը միջազգային համագործակցության միջոցով խաղաղության, կայունության և բարգավաճման հասնելու Հայաստանի ջանքերին, ինչպես նաև նրա հանձնառությունը ածխածնի արտանետումների կրճատմանը:
Կլիմայի փոփոխության հարցերով համաժողովի 26-րդ գագաթնաժողովում Հայաստանն արժեքավոր ներդրում է ունեցել կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարում, և Մեծ Բրիտանիան պատրաստ է օգնել ձեզ այդ նպատակներին հասնելու գործում:
Մեծ Բրիտանիան Հայաստանի Հանրապետության գործընկերն է և կմնա նրա կողքին։ Հուսով եմ, որ մեր գործընկերությունը կշարունակի զարգանալ առաջիկա տարիներին»։