23.11.2024
Մեծ Բրիտանիան Հայաստանի գործընկերն է և կմնա գործընկերը. Ջոնսոնը՝ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

ԱՄԷ-ն և Հայաստանը առևտրի ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Աբու Դաբիի առեւտրաարդյունաբերական պալատը եւ Հայաստանի ազգային ներդրումային Enterprise Armenia ընկերությունը համաձայնագիր են ստորագրել առեւտրի եւ ներդրումների ոլորտում համագործակցության մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։


Պայմանագիրը կնքվել է Դուբայի "Էքսպո-2020" (Expo 2020) համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Աբու Դաբիի առեւտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրեն Մոհամմեդ Հիլալ Ալ-Մուհայրիի եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի միջեւ: Փաստաթղթի համաձայն՝ երկու կողմերն էլ կաշխատեն առեւտրային հարաբերությունների զարգացման եւ ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ ՝ տնտեսության տարբեր ոլորտներում մի շարք նախագծերի իրականացման նպատակով:


Ալ Մուհայրին հայտարարել է, որ «ԱՄԷ իշխանությունները ակտիվորեն համագործակցում են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ բիզնես կառույցների հետ՝ ստեղծելով բարենպաստ գործարար միջավայր, եւ Երեւանի հետ գործընկերությունը դրա վկայությունն է»:


Նա նշել է, որ «վերջին տարիներին նկատելի առաջընթաց է նկատվում ԱՄԷ-Հայաստան երկկողմ հարաբերություններում»՝ հստակեցնելով, որ «այդ համաձայնագիրը հիմք կհանդիսանա հետագա փոխգործակցության համար, հատկապես երկու երկրների միջեւ արտահանման եւ ներմուծման խթանման ոլորտում»:


Enterprise Armenia ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանն իր հերթին հայտարարել է, որ «Երեւանը շահագրգռված է մասնավոր հատվածում ԱՄԷ-ի նորարարական փորձի ուսումնասիրմամբ» նշելով, որ «Աբու Դաբիի հետ համաձայնագիրը նոր հորիզոններ կբացի համատեղ համագործակցության եւ ներդրումների ոլորտում երկու կողմերի ներուժի ավելացման համար»: