ՔՊ-ն նախագահի պաշտոնում 5-6 թեկնածու է քննարկել. Սիմոնյան
Հայաստանի նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրելու համար քննարկել է հինգ-վեց թեկնածուների, որոնց թվում եղել է նաև մեկ կին։
Սիմոնյանը խոստովանեց, որ ինքը ևս եղել է թեկնածուների թվում.
«Այո, ճիշտ է։ Բայց ես անմիջապես հայտարարեցի ինքնաբացարկի մասին»,- վստահեցրեց նախաագահի պաշտոնակատարը։ ն
Նրա խոսքով, քննարկումները երկար են տևել։
"Վահագն Խաչատրյանին (Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար - խմբ.) առաջադրելու որոշումը կայացվել է երկար քննարկումներից հետո։ Հիմա դժվար է ասել, թե որ փաստարկն է գլխավոր դեր խաղացել։ Ես հավատում եմ, որ մենք ընտրել ենք լավ թեկնածուի, ով փայլուն կերպով կկատարի իր վրա դրված խնդիրները"։
Նա կտրականապես հերքեց տեղեկությունը, թե Վահագն Խաչատրյանի թեկնածությունն առաջարկել է պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Սիմոնյանը նշեց, որ Սուքիասյանը չի կարող թեկնածու առաջարկել վարչությանը և չի կարող մասնակցել կուսակցության վարչության նիստին, քանի որ ՔՊ անդամ չէ։ Ալեն Սիմոնյանը նաև նշեց, որ Խաչատրյանի թեկնածությունը միանգամից մի քանի հոգի են առաջարկել, սակայն չի մանրամասնել, թե ում մասին է խոսքը։