Bees ավիաընկերությունը Կիև-Երևան-Կիև երթուղով չվերթեր կիրականացնի: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից: Մեկնարկը տրվել է ապրիլի 30-ին՝ Կիև (Ժուլյանի)- Երևան- Կիև (Ժուլյանի) չվերթով: Նշված երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին: «Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: