Հայաստանում նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 675 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 337 005 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 342 246 վերջին մեկ օրում` 7 745 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 15 498 պացիենտ. Մեկ օրում նվազել է 667-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 312 617 անձ` վերջին մեկ օրում 1539 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 40 քաղաքացի, մահացածների թիվը 7 459 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 19 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1431 է: