17.09.2025
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին պահանջում է ձեռնարկել հրատապ միջոցառումներ. ՀԱՊԿ
25.05.2021
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին պահանջում է ձեռնարկել հրատապ միջոցառումներ. ՀԱՊԿ

Մայիսի 25-ին ՀԱՊԿ միացյալ շտաբում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության և անվտանգության կոմիտեների ներկայացուցիչների հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը հանդես է եկել զեկույցով, որում գնահատել է ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում, տեղեկացրել մարտահրավերներին հակազդելու, ռազմական համագործակցության հեռանկարների մասին։ Այս համատեքստում նա անդրադարձել է ԼՂ–ին` ընդգծելով, որ հակամարտության գոտում իրավիճակն ընդհանուր առմամբ կայունացել է: Իսկ հայ-ադրբեջանական սահմանին գրանցված վերջին սրացումը, Սեմերիկովի խոսքով, պահանջում է հրատապ միջոցառումների ընդունում, առաջին հերթին` քաղաքական և դիվանագիտական բնույթի, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերի լուծում: