Հոկտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 306 739 դեպք, որոնցից 267 514-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 650 պացիենտ: Ընդհանուր կատարվել է 2 080 843 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 14 574 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 193 նոր դեպք: Ունենք 1 578 առողջացած և 52 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 291 է: