Ունենք այն, ինչ ունենք... Աստված պահի Հայրենիքս։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է "Ալյանս" կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: "Փաստորեն այսպիսինն է ժողովրդի գնահատականը։ Սակայն ուզում եմ, որ մեզ վստահած 12158 քաղաքացիներն անպայման իմանան` մենք այլևս թիմ ենք։ Անկախ խորհրդարանում չլինելու հանգամանքից, անելիքներ շատ ունենք։ Երկար ճանապարհ ունենք միասին։ Հենց այսօրվանից...",- գրել է նա: VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ ԿԸՀ ամփոփման՝ ԱԺ-ում ներկայացված կլինի երեք ուժ՝ ՔՊ-ն, "Հայաստան" և "Պատիվ ունեմ" դաշինքները: