Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն ստանձնել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականի պաշտոնը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը։ «Աշոտ Ղուլանը համալրել է ՀՀ Աժ նախագահի գրասենյակը և նախագահի խորհրդականի կարգավիճակում կշարունակի իր ծառայությունը մատուցել երկու հայկական պետությունների օրենսդիր մարմինների միասնական օրակարգ ձևավորելու գործընթացում»,- նշված է գրառման մեջ: