23.11.2024
Վարչապետի տեսլականը Հայաստանի ապագայի մասին ադրբեջանաթուրքական շահերի տիրույթում է
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանը՝ նախագահի թեկնածո՞ւ. Ագնեսա Խամոյանը պարզաբանում է

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այսօր "Հայաստան" խմբակցության ներկայացուցիչը, լրագրողի հարցին ի պատասխան, չի բացառել, որ նախագահի թեկնածու կարող է առաջադրվել նաև Ռոբերտ Քոչարյանը: Սա, իր հերթին, քննարկման առարկա է դարձել համացանցում:


Սակայն VERELQ-ի հետ զրույցում "Հայաստան" խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց, որ դեռ վաղ է այս մասին խոսելը, քանի որ խմբակցությունը հարցը դեռ չի քննարկել.


"Այս թեմայով քննարկում, առավել ևս վերջնական որոշում չի եղել և դեռ չկա",- ասաց նա:

Հարցին՝ իր կարծիքով, քննարկումները ի՞նչ ընթացք կունենան, արդյոք խորհրդարանական ընդդիմությունը՝ "Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները կորոշեն նախագահի միասնական թեկնածուով հանդես գալ, թե սեփական թեկնածուն առաջադրել, Խամոյանը նշեց.

"Կարծում եմ, որ եթե թեկնածու առաջադրվի, ապա կարող է լինել միասնական: Բայց, կրկնում եմ, այս թեմայով քննարկում և որոշում դեռևս չունենք":


VERELQ-ը հիշեցնում է, որ Արմեն Սարգսյանը երկու օր առաջ հայտարարեց, որ հրաժարական է տալիս ՀՀ նախագահի պաշտոնից: Ըստ Սահմանադրության՝ մինչև փետրվարի վերջ Ազգային Ժողովը պետք է ընտրի նոր նախագահ: Ներկայումս հստակություն չկա նաև, թե ում այս պաշտոնում կառաջադրի իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը: