22.11.2024
Լորիս Ճգնավորյանը երկու մեծ ստեղծագործություն է նվիրել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին
prev Նախորդ նորություն

Անհեթեթություն. ՔՊ-ն` ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին

Նման լուրեր տարածելն ուղղակի անհեթեթություն է: Այս մասին լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պտգամավոր Վահագն Հովակիմյանը՝ մեկնաբանելով մամուլում առկա այն տեղեկատվությունը, թե ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս է բերվելու Գյումրիից:


Ըստ մամուլի՝ դա չի բացառվում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման տրամաբանությամբ:


Նա հիշեցրեց, որ ռազմաբազայի վերաբերյալ պայմանագիրը մինչև 2044 թվականն է:


ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, իսկ Հայաստանի ու Թուրքիայի միջև նոր երկխոսություն է մեկնարկել հատուկ ներկայացուցիչների միջոցով: Հետևապես  նման խոսակցությունները այս պահին որևէ հիմնավորում չունեն:


«Նման խոսակցություն մեր իրականության մեջ գոյություն չունի», - հավաստիացրեց Հովհաննիսյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ մամուլի հրապարակման՝ Շիրակի մարզից «ժողովուրդ» օրաթերթին շարունակ տեղեկություններ ու ահազանգեր են հասնում այն մասին, որ եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ամեն բան հարթ ընթանա, ապա չի բացառվում՝ առաջիկայում Գյումրու 102-րդ ռազմաբազան այնտեղից դուրս բերվի, քանի որ դրա կարիքը պարզապես չի լինի։