10.08.2026
ՀՀ ՄԻՊ-ն ինստիտուցիոնալ հակակշռող դեր ունի երկրում. PACE-ի համազեկուցողների գնահատականը
23.11.2021
ՀՀ ՄԻՊ-ն ինստիտուցիոնալ հակակշռող դեր ունի երկրում. PACE-ի համազեկուցողների գնահատականը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (PACE) Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների 2021թ. նոյեմբերի 9-ի պաշտոնական բնորոշմամբ՝ ՀՀ-ում ինստիտուցիոնալ հակակշիռները գտնվում են կառուցման փուլում և որ Մարդու իրավունքների պաշտպանը զսպումների և հակակշիռների արդեն գործող համակարգ է ապահովում:ՄԻՊ գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ. "Հպարտություն է, երբ միջազգային հեղինակավոր մակարդակներում ապացուցվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում կախում չունի որևէ մեկից, իսկական անկախ է ու երկրում ունի հակակշռող կայացած դեր: Սա վկայում է մեր կառույցի նկատմամբ միջազգային ընկալման լրջության մասին և երկրում ունեցած առանցքային դերի մասին։Նոյեմբերի 4-ին Արման Թաթոյանն ընդունել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է PACE-ի համազեկուցողների և քարտուղարության հետ:ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնում մեր միջազգային գործընկերներին մեր աշխատանքը գնահատելու համար, իսկ ողջ անձնակազմին շնորհավորում նման պատվաբեր գնահատականների արժանանալու համար",- ասված է հայտարարության մեջ: