23.11.2024
Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը տանում է Ղարաբաղի «պատկանելությունն» Ադրբեջանին արդարացնող գիծ. պատգամավոր

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արցախայն բանակցությունների վերաբերյալ հայտարարությունները, ասել է, որ կառավարության ղեկավարը ամեն կերպ փորձում է արդարացնել Ղարաբաղի «պատկանելությունն» Ադրբեջանին։


Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը տանում է Ղարաբաղի «պատկանելությունն» Ադրբեջանին արդարացնող գիծը: Այնուհետև նա, արցախյան հիմնախնդրի բանակցային գործըթացի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները բաժանեց երկու խմբի՝ խեղաթյուրված և իրականության չհամապատասխանող:


«Օրինակ՝ նա վկայակոչում է Մադրիդյան փաստաթուղթը եւ ասում, որ այն հիմնված էր տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, մինչդեռ փաստաթուղթը հիմնված էր երեք սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք եւ ուժի չկիրառում։ Այսինքն՝ ցանկացած մոտեցում ծայրահեղ խեղաթյուրված ձեւով է ներկայացվում նրանց»,- ընդգծեց Աբրահամյանը։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հունվարի 24-ին տեղի ունեցած առցանաց ասուլիսի ժամանակ, ներկայացրել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ:


Փաշինյանը հիշեցրել է, որ մինչեւ 2018 թվականը եւ դրանից հետո երբեք ԼՂԻՄ-ը բանակցություններում չի դիտարկվել որպես բացառապես հայկական տարածք։


«Ես այդ մասին ասել եմ, ոչ այնքան ուղիղ տեքստով, բանակցային գործընթացում եղել է Շուշիի հարցը, թե չի եղել, որ հանրաքվեին պետք է մասնակցեին ցանկացած ազգի ներկայացուցիչներ, այն համամասնություններով, որոնք եղել են 1988-ին։ Ինչ է դա նշանակում թարգմանության մեջ: Թարգմանաբար դա նշանակում է, որ հայերն էլ պետք է մասնակցեին Լեռնային Ղարաբաղի ապագայի որոշմանն ու ԼՂԻՄ - ում բնակվող ադրբեջանցիները», - նկատեց նա։