19.02.2026
Նախարարն ու Չինաստանի դեսպանը քննարկել են բարեփոխումները դատաիրավական ոլորտում
25.08.2021
Նախարարն ու Չինաստանի դեսպանը քննարկել են բարեփոխումները դատաիրավական ոլորտում

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ այսօր քննարկել է քրեակատարողական եւ դատաիրավական ոլորտներում արմատական բարեփոխումներ իրականացնելու հանձնառությանն ու այդ ուղղությամբ չինական կողմի հետ համագործակցելու հնարավորությանն առնչվող հարցեր։   Նախարար Անդրեասյանը դեսպանի հետ զրույցում ներկայացրել է նաեւ Հայաստանի դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու նախարարության այլ ուղղություններով առաջնահերթությունները։ Չինաստանի դեսպանը Արդարադատության նախարարության հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել եւ նախարար Անդրեասյանի հետ պայմանավորվել շարունակել օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը։