25.11.2024
ՀՀ զինված ուժերի արդիականացմանն ու վերականգնմանն այլընտրանք չկա. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը հաջորդ շաբաթ ասուլիս կտա

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հաջորդ շաբաթվա սկզբին ասուլիս կտա: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:


Նա նշեց, որ ասուլիսի ժամանակ նախկին նախագահը մանրամասն կանդրադառնա ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին։ 


"Դրանից հետո բոլորին հասկանալի կդառնա, թե ինչ է պատահել,  և որտեղ է ուզում «քցել»  Նիկոլ Փաշինյանը",- ասաց Աշոտյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՀՀԿ-ից հայտնել էին, որ Սերժ Սարգսյանը հունվարի երկրորդ կեսին ասուլիս կտա: Այնուհետ նշվեց, որ նախկին նախագահը ոչ թե ասուլիսով հանդես կգա, այլ հարցազրույց կտա: