24.11.2024
Արդարադատության նախարարությունը ՊՇՌ թեստի պահանջը կիրառելու է հոկտեմբերի 14-ից
prev Նախորդ նորություն

Հայտնի են «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2021/2022թթ. կրթաթոշակառուները

Մրցույթում հաղթած 15 տաղանդավոր երեխաներ դարձան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2021/2022թթ. կրթաթոշակառուներ:  Նրանց կհանձնվեն  տարեկան անվանական կրթաթոշակի վկայականներ․յուրաքանչյուր ամիս նրանց կփոխանցվի սահմանված կրթաթոշակը: Այս մասին հայտնում է «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի մամուլի ծառայությունը:

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը, հավատարիմ մնալով իր խոստմանը, ընդլայնել է կրթաթոշակի սահմանված տեղերը հինգով (նախորդ տարի ընտրվել է 10 կրթաթոշակառու)՝ հնարավորություն տալով էլ ավելի շատ տաղանդավոր պատանի երաժիշտներին հմտանալ իրենց մասնագիտության մեջ:

«Ֆինանսական աջակցությունից զատ, հիմնադրամը հնարավորություն է ընձեռում պատանի երաժիշտներին կրթվել, զարգանալ իրենց մասնագիտության մեջ, նրանց համար վարպետության դասեր են անցկացվում ե՛ւ Հայաստանում, և՛ արտերկում, կազմակերպում համերգներ նրանց մասնակցությամբ: Այսպիսին է առաքելությունը, որն իրականացնելու համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ ստեղծել ենք այս հիմնադրամը»,-նշեց հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը:

Հիմնադրամի 2020/2021թթ. տաս կրթաթոշակառուներ սեպտեմբերի 4-23-ը Դուբայում մասնակցել են In Classica միջազգային փառատոնի շրջանակում կազմակերպված Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy) վարպետության դասերին, հանդես եկել իրենց կատարումներով համերգներին և ունկնդրել հեղինակավոր նվագախմբերի, մենակատարների ելույթները:

Հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր են անցկացրել ականավոր պրոֆեսորները. ջութակահարներ  Պավել Վերնիկովը, Բորիս Կուշնիրը, Դանիել Հոփը, Սերգեյ Դոգադինը, Հայկ Ղազազյանը, Սերգեյ Խաչատրյանը, դաշնակահարներ Պավել Գիլիլովը, Ջուլիանո Մազոկանտեն, Հեյ-Յանգ Քիմը, Ստեփան  Սիմոնյանը, թավջութակահար Ալեքսանդր Ռամը, ֆագոտահարներ  Ռիչարդ Պալեյը, Անդրեյ Շամիդանովը, տրոմբոնահարներ Նատալ Բիկովը, Վասիլի Կոզլովը, շեփորահար Վլադիսլավ Լավրիկը, հոբոյահարներ Լիոր Միշելը, Պավել Օրլովը, գալարափողահարներ Հագայի Շալոմը, Վադիմ Շվեդչիկովը, կլարնետահար Սերգեյ Ելեցկին, ֆլեյտահար Մաքսիմ Ռուբցովը և այլք:

Հիմնադրամը միջազգային համբավ ունեցող այս մասնագետների հետ նաև Հայաստանում դասընթացներ կազմակերպելու պայմանավորվածություն է ձեռք բերել, որոնք հասու կդառնան արդեն նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նոր անդամների համար:

Նշենք, որ մրցույթին մասնակցած երեխաները ուղարկել են տեսաձայնագրություններ իրենց կատարումներով, իսկ ընտրությունը կատարել է միջազգային հանձնաժողովը, որտեղ ընդգրկված են ոլորտի լավագույն մասնագետները, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

Մրցույթին մասնակցել են 86 երեխաներ, որոնցից ժյուրին ընտրել է 15 առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների՝
1. Նարեկ Հեքեքյան (թավջութակ) Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
2. Ալինա Ադամյան (ջութակ) Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց
3. Էդուվարդ Գևորգյան (դաշնամուր) Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց
4.Անի Մելիքյան (ջութակ) Երևանի Ղ. Սարյանի անվան  արվեստի դպրոց
5. Աիդա Ավանեսյան (դաշնամուր) Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց
6. Օվսաննա  Հարությունյան (ջութակ) Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց
7. Հայկ Մարտիրոսյան (ջութակ) Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ   երաժշտական մասնագիտական դպրոց
8.Էդուարդ Չավոշյանց (դաշնամուր) ԵրևանիՌ․Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ
9. Ալեքս Գրիգորյան (թավջութակ) Երևանի Ստ. Ջրբաշյանի   անվան երաժշտական դպրոց
10.Սվետլանա Հակոբյան (դաշնամուր) Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական   մասնագիտական դպրոց
11. Վիկտորյա   Պետրոսյան (ֆլեյտա) Երևանի Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոց
12.Հայկ Հեքեքյան (հոբոյ) Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
13. Տիգրան Գասպարյան (հոբոյ) Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց
14. Լյանա Ուլիխանյան (թավջութակ) Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց
15. Արսեն Բալայան (կլարնետ) Երևանի Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոց: