Պաշտոնապես. Վահագն Խաչատրյանը ՀՀ նախագահի թեկնածու
Իշխող կուսակցության «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հաստատել է երկրի նախագահի պաշտոնում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանի թեկնածությունը։
Ինչպես լրագրողներին հայտնեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ստորագրահավաքը կապահովվի օրենքով սահմանված ժամկետներում և կնախապատրաստվի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ։
Նա վստահեցրեց, որ խմբակցությունից ոչ ոք դեմ չի եղել Խաչատրյանի թեկնածությանը։
«Խմբակցությունը միաձայն պաշտպանել է Խաչատրյանի թեկնածությունը»,- ասաց պատգամավորը։
Կոնջորյանն ընդգծեց, որ Խաչատրյանը լիովին համապատասխանում է Սահմանադրությամբ սահմանված չափանիշներին, և նրա անցած ուղին, բարոյական որակները, գիտելիքներն ու փորձը թույլ են տալիս հուսալ, որ արժանապատվորեն կկատարի իր վրա դրված խնդիրները։
Իշխանական պատգամավորը նաև կտրականապես հերքեց այն տեղեկությունը, թե խմբակցության անդամները Խաչատրյանի հնարավոր առաջադրման մասին իմացել են լրատվամիջոցներից։ «Այս տեղեկությունը սուտ է»,- վստահեցրեց նա։