25.11.2024
Բաքուն նույնիսկ լուրջ չի ընդունում Հայաստանի ներկայիս իշխանությունների առաջարկները. կարծիք
prev Նախորդ նորություն

Խաչատրյանին նախագահի պաշտոնում առաջադրելու մասին հրապարակումները 99 տոկոսով ճիշտ են

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, համանուն խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին նախագահի պաշտոնում իշխող ուժից առաջադրելու մասին հրապարակումները «99 տոկոսով ճիշտ են»:


Պատգամավորը խնդրեց ասվածը չհամարել պաշտոնական հաստատում՝ հորդորելով դիմել իշխող ուժի խմբակցության ղեկավարին կամ քարտուղարին: «Ես լիազորված չեմ նման հայտարարություններ անել։ Ես ընդամենը ասացի, որ այս անգամ մամուլում հրապարակումները, ըստ էության, շատ, շատ մոտ են իրականությանը», - հայտարարեց Հովակիմյանը։ Նա չբացառեց, որ խմբակցությունն արդեն այսօր պաշտոնապես կհայտարարի թեկնածուին:


Նշենք, որ այս պահին ընթանում է խմբակցության փակ հանդիպումը Վահագն Խաչատրյանի հետ: